Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել Նավալնիի փոխանակման նախապատրաստման մասին պնդումները

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը ներկայում չի կարող մեկնաբանել Ալեքսեյ Նավալնիի գործընկերների՝ քաղաքական գործչի մահից առաջ նրա փոխանակման նախապատրաստման մասին հայտարարությունները։ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասել է գերմանական կաբինետի ներկայացուցիչը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այսօր ավելի վաղ Նավալնիի համախոհները հայտնել էին, որ մինչ ընդդիմադիրի մահը գրեթե լուծված է եղել Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպան Վադիմ Կրասիկովի հետ փոխանակման հարցը։ Կրասիկովը համարվում է հատուկ ծառայությունների աշխատակից, նա սպանել է Չեչնիայի նախկին դաշտային հրամանատարին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրա մասին խոսել է որպես «հայրենասեր» (առանց անունով կոչելու):

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Յամալո-Նենեց ինքնավար շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը փետրվարի 16-ին հայտարարեց Նավալնիի մահվան մասին։ Գերատեսչության տվյալներով՝ քաղաքական գործիչը «զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»։ Վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել։ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո անհայտ էր դիակի գտնվելու վայրը։

Միայն մեկ շաբաթ անց է Լյուդմիլա Նավալնայան կարողացել տեսնել որդու մարմինը։ Քննիչները քաղաքական գործչի մորն ասել են, որ մարմինը չեն հանձնի երկու շաբաթ, քանի որ այն, իբր, ուղարկվել է քիմիական փորձաքննության։ Նավալնայան բողոք է ներկայացրել Քննչական կոմիտեի գործողությունների դեմ, իսկ արտերկրում գտնվող տասնյակ հայտնի ռուս հասարակական գործիչներ հանդես են եկել քաղաքական գործչի մարմինը մորը վերադարձնելու պահանջով։ Ի վերջո, փետրվարի 24-ին Նավալնիի մարմինը հանձնվել է մորը։

«Հուղարկավորությունը դեռ առջևում է: Մենք չգիտենք՝ արդյո՞ք իշխանությունները կխոչընդոտեն, որ այն անցկացվի այնպես, ինչպես ընտանիքն է ցանկանում և ինչպես արժանի է Ալեքսեյը: Մենք տեղեկությունը կհայտնենք, երբ այն հասանելի լինի»,- ասել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: