Գերմանիան բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ Ուկրաինային արկեր մատակարարելու շուրջ. Spiegel

Լուրեր

07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
Բոլորը

Գերմանիան Հնդկաստանի հետ քննարկում է Ուկրաինայի համար «մի քանի հարյուր հազար» հրետանային արկ գնելու հարցը։ Այս մասին հայտնում է գերմանական Spiegel-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բանակցությունները, ըստ լրատվամիջոցի, գաղտնի են ընթանում՝ միջնորդների միջոցով, քանի որ Հնդկաստանի իշխանությունները չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Spiegel-ը նշում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի շահերից բխող նման գործարքներ կարող են կնքվել նաև արաբական պետությունների հետ, որոնք ունեն արկերի մեծ պաշար։ Գերմանիայի հատուկ ծառայությունները մտավախություն ունեն, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն պաշարները կսպառի մինչ հունիս։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն անցյալ շաբաթ ասել էր նաև արևմտյան զենքի և զինամթերքի մատակարարման ձգձգման մասին։

Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակ Քրիստիան Ֆրոյդինգը հայտարարել է, որ այս տարի կառավարությունը 7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար՝ նշելով, որ «փողի պակաս չկա»։