Ուկրաինայում Աննալենա Բերբոքի շարասյունը հետապնդվել է ռուսական ԱԹՍ-ի կողմից. գերմանացի նախարարը ստիպված է եղել ընդհատել Ուկրաինա այցը

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ստիպված է եղել փոխել Նիկոլաև այցի ծրագիրը, քանի որ ռուսական անօդաչու թռչող սարքն ինչ-որ պահի սկսել է հետևել նրա ավտոշարասյանը, հայտնել է DW-ի ռուսական ծառայությունը։

Bild-ի թղթակից Նադյա Ասվադը, որն ուղեկցում էր Բերբոքին ճամփորդության ժամանակ, հայտնել է, որ ավտոշարասյունը Գերմանիայի արտգործնախարարի հետ ուղևորվում էր Սև ծովի ափ՝ այցելելու աղազերծման կայան, որը գտնվում է ճակատային գծից 50 կմ հեռավորության վրա:

«Կայարան տանող ճանապարհին ռուսական հետախուզական անօդաչու թռչող սարքը մոտեցել է մեքենաների շարասյունին: Սովորաբար դրա հայտնվելուն հետևում է օդային հարձակում»,- հաղորդում է Bild-ը Telegram-ի իր ալիքում:

Պատվիրակության ուկրաինացի անդամների սմարթֆոններին ահազանգ է ստացվել, վարորդները փորձել են հեռանալ ԱԹՍ-ից, բայց այն շարունակել է թռչել շարասյան հետևից՝ հետապնդելով նրանց։ Արդյունքում նրանց հաջողվել է դուրս գալ հետապնդման գոտուց, ԱԹՍ-ն հեռացել է:

ZDF-ի լրագրողներն էլ հավելում են, որ Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է Բերբոքի այցի ծրագրում փոփոխությունը։ Միջադեպից հետո գերմանական պատվիրակության անդամներին խնդրել են նստել զրահամեքենաներ։ Մի քանի ժամ անց արտգործնախարարի ավտոշարասյունն արդեն հատել է Մոլդովայի հետ սահմանը։