Տավուշի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնում փետրվարի 24-ին հաղորդում տված Երևանի մի բնակիչ հայտնել էր, որ փետրվարի սկզբից փետրվարի 23-ի ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Մովսես բնակավայրի իրեն պատկանող տանը մարդ չբնակվելու հանգամանքից, թաքստոցից վերցրել են տան և նկուղների բանալիները և նկուղներից գողացել էին ապակյա տարբեր տարողությամբ տարաներով շուրջ 230 լիտր օղի, բենզինով աշխատող սղոց, 25 մսի պահածո, խոհանոցային դանակների հավաքածու, տեսաձայնագրման «DVR» համակարգ, տան բակից՝ տեսանկարահանող սարք, նաև խառնել էին տան իրերն ու գողացել մազ կտրելու էլեկտրական սարք՝ պատճառելով ընդհանուր 800 հազար դրամի գույքային վնաս․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Մովսես բնակավայրի բնակիչ 22 և 34 տարեկան երկու երիտասարդ։

Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Տավուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։