Իսրայելի պաշտպանության բանակը Նեթանյահուի կաբինետին է ներկայացրել Ռաֆահի գործողության ծրագիրը

Լուրեր

15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) երկրի ռազմական կաբինետին է ներկայացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողության, ինչպես նաև մարտական գոտուց խաղաղ բնակչության տարհանման ծրագիր։ Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ AFP-ի՝ հայտարարությունն արվել է Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողության ակնկալվող մեկնարկից առաջ։ Նեթանյահուն այս քաղաքն անվանում է ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական խմբավորման «վերջին բաստիոնը», որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին լայնածավալ հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։

Չնայած հրադադարի շուրջ ընթացող բանակցություններին՝ Իսրայելի վարչապետը մտադիր է առանց հապաղելու հաստատել Ռաֆահում հարձակողական գործողության պլանը, գրում է dpa-ը։

Ինքը՝ Նեթանյահուն, հայտարարել է, որ ցանկանում է այս շաբաթվա սկզբին կաբինետի նիստ գումարել՝ ծրագիրը հաստատելու համար։

Ռաֆահը գտնվում է Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին։ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր քաղաքն ընդունել է ավելի քան մեկ միլիոն փախստականի։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Իսրայելի մի շարք դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, զսպվածության կոչ են արել։