Սպիտակ տունը մտահոգված է ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վաշինգտոնը «մտահոգություններ ունի» նոյեմբերին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության կապակցությամբ։ Այս մասին ամերիկյան NBC News հեռուստաալիքի «Meet the Press» հաղորդման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Այսօր ես չեմ կարող խոսել ապացույցների մասին, բայց կարող եմ ասել, որ, իհարկե, կան մտահոգություններ: Կա նախագահական ընտրությունների շուրջ նախապատմություն Ռուսաստանի Դաշնության, նրա հետախուզական ծառայությունների հետ կապված, և կան անհանգստանալու բազմաթիվ պատճառներ», – ասել է Սալիվանը։ Ըստ նրա՝ խոսքն ազգային անվտանգության մասին է։

«Մենք խոսում ենք օտար երկրի, օտար հակառակորդի մասին, որը ձգտում է շահարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունն ու ժողովրդավարությունը»,- նշել է նա։

Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ավելացրել է, որ Սպիտակ տունը «զգոն» է լինելու՝ կանխելու ընտրություններին միջամտությունը և համագործակցելու Կոնգրեսում երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, «որովհետև դա (ազգային անվտանգությունը) պետք է վեր լինի քաղաքականությունից»։

2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ հետախուզական ծառայությունները հրապարակել են զեկույց, որում ասվում էր, որ Ռուսաստանը օգտագործում է իր լրտեսների ցանցը, պետական լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը՝ խաթարելու հանրության վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այնուհետև, այս զեկույցն ուղարկվել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի մոտ հարյուր երկրների դեսպանատներ։