Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջիկայում կժամանի Հայաստան

Լուրեր

10.05.2024 | 12:08
Երևանում ակցիաներ են, բեռնատարը դեպի ցուցարարները վարած վարորդը ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
10.05.2024 | 12:04
Բագրատ սրբազանը ԵՊՀ-ում է․ նրան միացան ուսանողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 12:00
ԵՊՀ ուսխորհուրդը ակցիա է անում կենտրոնական մասնաշենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 11:55
Լևերկուզենի «Բայեր»-ը եվրոպական ֆուտբոլի պատմության բացառիկ ռեկորդ է սահմանել
10.05.2024 | 11:46
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
10.05.2024 | 11:33
Հունահռոմեական ոճի ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել վարկանիշային վերջին մրցաշարում
10.05.2024 | 11:24
Բայրամովը մեկնել է Ղազախստան՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների
10.05.2024 | 11:20
Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային
10.05.2024 | 11:10
Հայտնել ենք մեր պատրաստակամությունը գործընթացին միանալու․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 11:06
Քաղաքացիները փակել են Ազատության պողոտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 10:58
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
10.05.2024 | 10:50
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 10-ի դրությամբ
10.05.2024 | 10:44
Ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում որպես վարչապետի թեկնածու․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.05.2024 | 10:39
Պուտինը Միշուստինին առաջադրել է վարչապետի պաշտոնում
10.05.2024 | 10:30
Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։ Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։ Ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։ Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում կլինի մարտ ամսին։

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին այսօր չի հերքել Factor TV-ի այս տեղեկությունը։ Նրան նախ հարց է տրվել՝ ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ազդեցության մասին Հարավային Կովկասում, որին դիվանագետը պատասխանել է․

«Իրականում այս պահին շատ բան կա ասելու, բայց դեռևս չեմ կարող ոչինչ ասել։ Մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ, կիմանաք, թե ինչ է կատարվելու։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Փակագծերը չբացելով․․․ կտեսնեք մի քանի օր անց։ Ամեն դեպքում, մեր երկիրը կանի ամեն ինչ՝ տարածաշրջանի կարգավորման, կայունացման համար»։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նա ակնարկում է Ուկրաինայի նախագահի հավանական այցը, Լոբաչ Վալերին պատասխանել է․ «Ես կարող եմ միայն այն ասել, որ գարունը շատ պոզիտիվ իրադարձություններ կբերի Հայաստանին»։

Ռոբերտ Անանյան