Ստեղծվել է վարչապետին կից պետական պարգևների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով
Քաղաքականություն
14.08.2018 | 11:12Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով:
Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության, Մշակույթի, Պաշտպանության, Սպորտի և երիտասարդության, Սփյուռքի նախարարն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը: