ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից անդամակցության դադարեցման հայտարարություն չի ստացել

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից հայտարարություն չի ստացել անդամակցության դադարեցման մասին մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից։

«ՀԱՊԿ քարտուղարությունը ներկայում Երևանից որևէ հայտարարություն չի ստացել կառույցին անդամության դադարեցման մասին։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու մասին է, որոնք վերջերս անցկացվել են կազմակերպության կողմից»,- ասել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

Հիշեցնենք՝ France 24-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ըստ էության, գործնականում սառեցված է, իսկ ինչ կլինի վաղը՝ կերևա վաղը»։

Պատասխանելով ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ապագայի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը նշել էր, որ դա ՀԱՊԿ-ի հետ կապ չունի, կարգավորվում է իրավապայմանագրային այլ բազայով և այս պահին դրա դուրսբերման հարց  օրակարգում չկա։