Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի հետ Հայաստան կժամանեն պաշտպանական ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյույի՝ Հայաստան կատարելիք այցին անդրադարձել է Politico-ն՝ նշելով, որ սա Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի առաջին նման այցն է և վկայում է Հայաստանի հետ Ֆրանսիայի պաշտպանական կապերի խորացման մասին:

«Հայաստանը հեռանում է Մոսկվայի հետ իր պատմական հարաբերություններից, իսկ Փարիզը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Ռուսաստանի նախկին դաշնակիցների, այդ թվում՝ Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ»,-գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ ֆրանսիացի նախարարի հետ Հայաստան են ժամանելու ֆրանսիական հայտնի պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչները․ «Հայաստան թռչող պատվիրակության կազմում են պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ MBDA-ի, Nexter-ի, Safran-ի, Thales-ի և Arquus-ի»։

Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի այցի առնչությամբ Le Figaro-ն հայտնել էր, որ Հայաստան է առաքվելու ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Լրատվամիջոցը գրում է, որ 2023 թվականի հոկտեմբերին Ֆրանսիան և Հայաստանը ստորագրել էին համաձայնագիր, որը ներառում է Thalès Ground Master (GM200) երեք ռադարների գնման պայմանագիր, որոնք կարող են հայտնաբերել թշնամու ինքնաթիռները 250 կմ հեռավորության վրա, ինչպես նաև Safran ընկերության գիշերային տեսողության համակարգեր, հեռադիտակների, սարքավորումներ։

Բացի այդ՝ հաղորդվում է, որ ֆրանսիական բանակն այս տարի նախատեսվում է անցկացնել լեռնային մարտական ​​պատրաստության երեք դասընթաց ՀՀ Զինված ուժերի հետ։

Էմմա Չոբանյան