Փառահեղ․ Հայաստանցի մարզիկները 7 օրում 18 մեդալ նվաճեցին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սպորտային մեկնաբան Դավիթ Ջալալյանը, մեկտեղելով վերջին մեկ շաբաթում Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեր մարզիկների գրանցած հաղթանակները, ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով.

«Վերջին 7 օրվա ընթացքում հայաստանցի մարզիկները օլիմպիական 3 մարզաձևերում նվաճեցին 9 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ։
Փետրվարի 13-ին հաղթարշավի սկիզբը դրեց հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ոսկե մեդալ նվաճեց նաև լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ Մանվել Խաչատրյանը արժանացավ բրոնզե մեդալի։

Ազատ ոճային ըմբիշներից Եվրոպայի չեմպիոն դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը, իսկ Մեժլում Մեժլումյանը դարձավ երրորդ մրցանակակիր։
Մարմնարարզության Հայաստանի հավաքականից Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալակիր դարձավ, իսկ Արթուր Դավթյանը նվաճեց հերթական ոսկին։

Եվ վերջապես, ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականը, երկրորդ տարին անընդմեջ մեդալների հաշվարկում Եվրոպայում գրավելով առաջին հորիզոնականը, մեր երկրին պարգևեց 10 մեդալ։ Չեմպիոն հռչակվեցին Գոռ Սահակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Հակոբ Մկրտչյանը և Վարազդատ Լալայանը։ Արծաթե մեդալ նվաճեցին Դավիթ Հովհաննիսյանը, Գարիկ Կարապետյանը և Սիմոն Մարտիրոսյանը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը, Սամվել Գասպարյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը դարձան բրոնզե մեդալակիրներ։

Փաստորեն, մեկ շաբաթում մեր մարզիկները Հայաստանին պարգևեցին 18 մեդալ, ինչը փայլուն արդյունք է»։