Բացարձակապես անհիմն մեղադրանք․ Պեսկովն արձագանքել է Նավալնիի մահվանը Պուտինի առնչության մասին Յուլիա Նավալնայայի խոսքերին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կրեմլը Յուլյա Նավալնայայի մեղադրանքներն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առնչություն ունի իր ամուսնու մահվանը, «անհիմն» է համարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

«Իհարկե, դրանք բացարձակապես անհիմն մեղադրանքներ են ռուսական պետության ղեկավարի հասցեին»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Պուտինը չի տեսել Յուլիա Նավալնայայի ուղերձը, որում նա հայտարարել է, որ կշարունակի իր ամուսնու գործն ու ժառանգությունը:

«Բայց հաշվի առնելով, որ Յուլիա Նավալնայան բառացիորեն օրեր առաջ այրիացել է, ես դա թողնում եմ առանց մեկնաբանության»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Լրագրողները նաև խնդրել են Պեսկովին մեկնաբանել Նավալնայայի խոսքերն այն մասին, որ իշխանությունները միտումնավոր ամուսնու մարմինը չեն հանձնում հարազատներին՝ թունավոր նյութի հետքերը թաքցնելու համար։

«Անկեղծ՝ ես ծանոթ չեմ ելույթին, սակայն եթե դրանում նման խոսքեր կան, ապա կրկին ոչ այլ ինչ են, քան անհիմն մեղադրանքներ, քանի որ դրանք ոչ մի բանով չեն հաստատվում։ Այս պարագայում միայն էթիկայի նկատառումներից ելնելով չեմ կարող գնահատել այդ խոսքերը, ինչպես հարկն է»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը։