Շվեդիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման ռեկորդային փաթեթի մասին

Լուրեր

15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիայի իշխանությունները ներկայացրել են Ուկրաինային ռազմական օգնության 15-րդ փաթեթը, որի արժեքը դարձել է ամենամեծը՝ 7,1 մլրդ շվեդական կրոն (ավելի քան 680 մլն դոլար)։ Այս մասին հայտնել է SVT հեռուստաընկերությունը։

«Ի վերջո, խոսքը մարդասիրության և պարկեշտության մասին է: Խոսքը նաև արժեքների և շահերի պաշտպանության մասին է, որոնք կարևոր են Շվեդիայի և նրա շահերի համար»,- ասել է պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը մամուլի ասուլիսում:

Աջակցության փաթեթը ներառում է 10 գրոհային Stridsbåt 90 նավակ, 20 դեսանտային նավակ, ստորջրյա զենքեր՝ ականներ և տորպեդներ, Robot 70 ՀՕՊ համակարգեր, TOW հակատանկային համակարգեր, նռնականետեր՝ զինամթերքով, հրետանային արկեր, ձեռքի նռնակներ, «Կարլ Գուստավ» նռնականետեր, բժշկական սարքավորումներ, շտապօգնության մեքենաներ։

Բացի այդ, 1 միլիարդ կրոն կուղղվի տարբեր միջոցներով ռազմական տեխնիկա գնելու, ևս 1 միլիարդ՝ Ուկրաինային նոր «Ստրիդսֆորդոն 90» զրահամեքենա պատվիրելու համար։ Եվս 400 միլիոն շվեդական կրոն կհատկացվի ուկրաինացիների կրթական տարբեր նախաձեռնություններին։

Փոլ Ջոնսոնի խոսքով՝ աջակցության նոր փաթեթը հատուկ մշակված է Ուկրաինայի կարիքները բավարարելու համար։