ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի հետ

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակում համատեղ ծրագրերին։
Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում եվ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրների պաշտպանության նախարարները կարեւորել են փոխադարձ վստահության եվ համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետեւողական կյանքի կոչումը։ Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջեւանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։ Իր հերթին, հայկական կողմի խնդրանքով, ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ եւ հումանիտար իրավիճակը։ Պաշտպանության նախարարը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։ Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների մասին, ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները կարեւորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։
Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաեւ Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար և շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։
Այցի շրջանակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌԴ զինված ուժերի զինվորական և ռազմահայրենասիրական «Պատրիոտ» կենտրոնում և հանդիպել կենտրոնի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Բոչանցևի և Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանի հետ: Մտքեր են փոխանակվել ռազմահայրենասիրական դաստիարակության և առողջ ապրելակերպի գործում երիտասարդների ներգրավման և մասնակցության փորձի վերաբերյալ: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել կենտրոնի դերը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Միխայիլ Գալստյանը կիսվել է ռազմամարտավարական խաղերի զարգացման փորձով և պատրաստակամություն հայտնել օգնելու ՀՀ-ում այս ոլորտի զարգացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել երկկողմ համագործակցության վերաբերյալ: