ԿԳՆ-Նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը

Լուրեր

14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
Բոլորը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, որի  նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք ավելի ուժեղ ենք դարձնում մեր հայրենիքը։ Ճանաչելով մեր բնությունը՝ ավելի են մեծանում  այն պաշտպանելու և պահպանելու հայրենասիրական  մղումները: Նոր համատեղ ճամբարային նախագծի նպատակն է ապահովելՀայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումը, կազմակերպել մարզական միջոցառումներ, սովորեցնել ռազմական մի շարքհմտություններ, սովորել ապրել վրանային պայմաններում՝ բարդ տեղանքում, կարողանալ համատեղ հաղթահարել բարդիրավիճակները, շփվել արվեստի ու ստեղծագործողների հետ, լավ ժամանակ անցկացնել ամառային ամիսներին։ Այս մոդելը գործելու էառաջիկա տարիներին և տարեցտարի Արցախի և Հայաստանի դպրոցականների փոխայցելությունների թիվը ավելանալու է,- նշել է Արայիկ Հարությունյանը և շարունակել,- Երբ կասեցրեցինք «Երկրապահի» ճամբարների ֆինանսավորումը, մեղադրանք հնչեցրին, թեռազմական դրության մեջ գտնվող երկրում ռազմահայրենասիրական ճամբարները կարևոր են։ Նոր ճամբարի մոդելը  պատասխանն էայդ քննադատություններին։ Մեր ճամբարներում կրթվելու են արժանապատիվ, խիզախ, հայրենասեր պատանիներ»:

Իր հերթին Արցախի Հանրապետության ԿԳ նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորելով  դպրոցականներին ճամբարի բացման կապակցությամբ՝ նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին նախաձեռնության և աջակցության համար ու  վստահություն հայտնել, որ առաջիկա օրերին երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու ոչ միայն Արցախի բնության  հրաշալիքներին, այլև գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններին։ «Հենց Պատարա գյուղի անտառներում են 30 տարի առաջ կազմավորվել մեր ինքնապաշտպանական առաջին ջոկատները, որոնք այնուհետև  ՊԲ ստորաբաժանումներն են դարձել և ապահովել մեր հաղթանակը՝ մեզ պարտադրված պատերազմում:  Այդ պայքարի իմաստը, նպատակը մեկ միասնական հայրենիք ունենալն էր։ Ճիշտ է, այդ պայքարի ընթացքում 2 հայկական հանրապետություն է հռչակվել, բայց մենք միասին ենք, և մեր բոլոր ջանքերն ուղղված են լինելու միասնական հայրենիք ունենալու գաղափարի իրագործմանը։  Այսօրվա ճամբարը դրա դրսևորումներից մեկն է»,-նշել է Նարինե Աղաբալյանը։

Ճամբարականներին և հյուրերին իրենց կատարումներով ողջունել «Velvet»  քառյակը, այնուհետև կազմակերպվել է  ավանդական խաղերի մրցույթ, լավագույն ջոկերը խրախուսվել են կազմակերպիչների կողմից։ Ցուցադրական ելույթներով հանդես  են եկել  Արցախի պատանի բռնցքամարտիկները։ Ճամբարային առաջին օրը եզրափակվել է  ազգային  պարերի վարպետության դասով։

Հայկական երկու հանրապետությունների կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ իրականացված ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն Հայաստանի և Արցախի 80 պատանիներ: Ճամբարը կգործի մինչև օգոստասի 19-ը: Դպրոցականների համար ճամբարային ծրագրով նախատեսված են մարզամշակութային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր, հանդիպումներ ու դասախոսություններ։