Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար․ Բայդեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձով է հանդես եկել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։
ԱՄՆ նախագահը ասել է, որ նույնիսկ բանտում Նավալնին շարունակել է ճշմարտությունն ասել։

«Չսխալվեք: Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար։ Պուտինն է պատասխանատվություն կրում։ Այն, ինչ տեղի ունեցավ Նավալնիի հետ, Պուտինի դաժանության ևս մեկ ապացույց է»,- հայտարարել է Բայդենը։

Վերջինս նշել է, որ Պուտինը «պատրաստ է սպանել ոչ միայն այլ երկրների քաղաքացիների, այլ նաև իր երկրի քաղաքացիներին»։

Բայդենը նաև հավելել է, որ այժմ ժամանակն է, որ ամերիկացի քաղաքական գործիչները կարևոր որոշում կայացնեն և շարունակեն օգնել Ուկրաինային, որը շարունակում է դիմակայել Ռուսաստանին։

Այն հարցին, թե արդյոք ի պատասխան Նավալնիի մահվան կլինեն նոր պատժամիջոցներ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մենք տարբեր հնարավորություններ ենք դիտարկում»:

Մանրամասները՝ տեսանյութում: