Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Փետրվարի 16-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից.

Ի շարունակություն ս.թ. նոյեմբերին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի, ինչպես նաև զարգացման էական ներուժ ունեցող ոլորտներով կապերի հետագա ամրապնդման հնարավորություններին։

Նախարարները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները և այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի և տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ընդգծել է առկա մարտահրավերի հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության սկզբունքների, ինքնիշխանության հարգման վրա։

Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ կարևորելով առկա գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ կազմակերպության մանդատին համապատասխան նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։