Ռուսաստանի իշխանությունների արձագանքը Նավալնիի մահվանը

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մեջ մեղադրել է Արևմուտքին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նրանց անունները հայտնի են՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից և ԱՄՆ ղեկավարությունից մինչև Շոլց, Սունակ և Զելենսկի, նրանք բոլորը Նավալնիի մահվան մեղավորներն են։ Հենց նրանց է շահեկան նրա մահը, ովքեր հսկայական թվով ձախողված որոշումներ են կայացրել և կառչած են իրեն պաշտոններից»,- նշել է Վոլոդինը Telegram-ի ալիքում։

Նավալնիի մահվան լուրը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳՆ-ն։

«ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների անմիջական արձագանքը Նավալնիի մահվանը՝ Ռուսաստանին ուղղված ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է։ Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են»,- հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հաղորդագրություններից և Նավալնիի մահից անմիջապես հետո ասել էր, որ այդ մասին տեղեկացրել են Վլադիմիր Պուտինին։

Հիշեցնենք՝ թունավորման հետևանքներից երկարատև բուժումից հետո 2021 թվականի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից վերադարձավ Ռուսաստան։ Ընդդիմադիր գործչին բերման ենթարկեցին հենց Մոսկվայի օդանավակայանից։ Այդ ժամանակից Նավալնին բանտում է։ Նա մեղավոր է ճանաչվել երեք գործերով և դատապարտվել երկարաժամկետ ազատազրկման։

Նավալնիի հիմնադրած քաղաքական կառույցները Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել են «ծայրահեղական կազմակերպություններ», իսկ Նավալնիի հարյուրավոր համախոհներ կա՛մ ենթարկվել են քրեական հետապնդման, կա՛մ ստիպված են եղել լքել Ռուսաստանը: Ընդդիմադիր գործչին առնչվող ևս մի քանի քրեական գործ քննության փուլում է։ Նավալնիին սպառնում էր ցմահ ազատազրկում։

Այսօր ավելի վաղ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնեց բանտում ընդդիմադրի մահվան մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ Նավալնին իրեն վատ է զգացել զբոսանքից հետո՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Նշվում է, որ շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։

Նավալնիի փաստաբաններն ու համախոհները դեռ չեն հաստատել նրա մահը։ Նրա փաստաբանը մեկնել է Խարպի գաղութ։ Միջազգային հանրությունը բուռն է արձագանքել ընդդիմադրի մահվան մասին տեղեկաթյանն ու նրա մահվան մեջ մեղադրել է ՌԴ իշխանություններին։