Թուրքական ընկերությունը ԱՄՆ պատժամիջոցների է ենթարկվել Իրանին ամերիկյան տեխնոլոգիաներ փոխանցելու համար

Լուրեր

20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) հայտարարել է թուրքական ընկերության, Իրանում և Արաբական Միացյալ Էմիրություններում երեք այլ ընկերությունների, ինչպես նաև երեք անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին՝ Իրանին և նրա Կենտրոնական բանկին ԱՄՆ տեխնոլոգիաների ու ապրանքների փոխանցմանն աջակցելու համար, գրում է Turkish Minute-ը։

Թուրքական Ted Teknoloji Gelistirme Hizmetleri Sanayi Ticaret Anonim Sirketi (Ted) ընկերությունը, որն իրանական Informatics Services Corporation-ի (ISC) ներկայացուցիչն է երկրում և ձեռք է բերել ամերիկյան ապրանքներ ու տեխնոլոգիաներ ISC ընկերությունների հետ, հայտնվել է պատժամիջոցների տակ։ ISC-ի աշխատակից Պուրիա Միրդամադին, որը Ֆրանսիայի և Իրանի երկքաղաքացի է, ներգրավված է ընկերության գործողություններում:

Ըստ OFAC-ի՝ ISC-ն Իրանի Կենտրոնական բանկի (CBI) դուստր ընկերությունն է և հանրորեն ճանաչված է որպես CBI-ի տեխնոլոգիական թև, վերահսկում է Իրանի էլեկտրոնային բանկային մաքսազերծման ցանցը՝ Shetab-ը և փոխկապակցված է Shaparak-ի՝ Իրանի էլեկտրոնային քարտերով վճարման ցանցի հետ: ISC-ն վերջերս մշակել է Կենտրոնական բանկի թվային արժույթի հարթակը։

CBI-ը հովանավորել կամ տրամադրել է ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն, ապրանքներ կամ ծառայություններ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերին և «Հըզբոլլահ»-ին։

«Իրանի Կենտրոնական բանկը վճռորոշ դեր է խաղացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և «Հըզբոլլահ»-ի երկու հիմնական դերակատարներին ֆինանսական աջակցություն տրամադրելու գործում, որոնք մտադիր են հետագայում ապակայունացնել Մերձավոր Արևելքը»,- ասել է ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը:

Նա ասել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է օգտագործել բոլոր հասանելի միջոցները՝ խափանելու համար իր զգայուն տեխնոլոգիաները և կարևոր միջոցները ձեռք բերելու՝ «իրանական ռեժիմի անօրինական փորձերը»:

Որպես պատժամիջոցների մաս՝ ընկերությունների և անձանց սեփականություն հանդիսացող ամբողջ գույքն ու ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում կամ ԱՄՆ-ի անձանց տիրապետման կամ վերահսկողության տակ են, արգելափակված են։

Էմմա Չոբանյան