Ալիևը բարձրացրել է զինվորականների կենսաթոշակային տարիքը

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Ադրբեջանում զինվորական կենսաթոշակային տարիքը բարձրացվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նախագահ Իլհամ Ալիևը սա հաստատել է «Զինվորական պարտականության և զինծառայության մասին» օրենքում, «Զինծառայողների կարգավիճակի մասին» փոփոխություններ մտցնելու մասին» օրենքում, «Զինվորական ծառայության անցնելու մասին» որոշման մեջ։

Ըստ փաստաթղթի՝ զինվորականների կենսաթոշակի անցնելու նվազագույն ծառայության պահանջը 20-ից դարձել է 25 օրացուցային տարի, իբր, զինծառայողների կուտակված փորձի ավելի երկարաժամկետ օգտագործման նպատակով։ Սակայն դեռևս ամիսներ առաջ օրենքի փոփոխությունների ներկայացման ժամանակ փորձագետները պնդում էին, որ պատճառը  բանակում առկա կադրային խնդիրներ են։

Մասնավորապես, ռազմական փորձագետ, պահեստազորի սպա Ուզեիր Ջաֆարովը պնդում է, որ Ադրբեջանի ռազմական ուսումնական հաստատություններում ընդունվողների թվի պակաս կա, այդ պատճառով էլ ընդունում են քննություններին նույնիսկ շատ ցածր միավոր հավաքածներին։ Ավելի վաղ նա նշել էր, որ կենսաթոշակի անցնելու նվազագույն ծառայության ժամկետը 5 տարով ավելացնելու պահանջը լիովին անտեղի է։

«Այն մարդիկ, ովքեր օրենքն առաջարկել են, հեռու են ռազմական ոլորտից։ Ասում են՝ 25 տարի հետո 65 տոկոս է հաշվարկվելու։ Հիմա, իբր, զինծառայողների սոցիալական պաշտպանության հարցը բարելավելու համար երկարացնում են ծառայությունը, որ լավ թոշակ ստանան։ Բայց նրանք գիտե՞ն, որ քանի որ մարդու ծառայողական կյանքը երկարում է, մարդու ֆիզիկական կարողություններն աստիճանաբար թուլանում են»,- ասել է նա։

Ըստ փորձագետի՝ վաղուց ապացուցվել է, որ մարդիկ կարող են նորմալ ծառայել 20 տարի։

«Մարդը 5 տարի էլ կծառայի, և այդ 5 տարվա ընթացքում նրա առողջությունն ավելի կվատանա։ Վաղը նա պետք է ստացած գումարը ծախսի իր առողջության վրա։ Այն դեպքում, երբ շատ խնդիրներ պետք է լուծել, նրանք նման փոփոխություններ են ընդունում։ Ես զարմացած չեմ»,- ասել է փորձագետը։

Ըստ նրա՝ այս փոփոխություններով զինվորական ծառայության նկատմամբ հետաքրքրությունը կնվազի, ինչը կարող է հսկայական վնաս հասցնել ռազմական ոլորտին։

Էմմա Չոբանյան