Թուրքիան ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լիազորությունների կասեցման որոշումը վերանայելու կոչ է անում

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը։

«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի Ազգային պատվիրակության հավատարմագրերը չվավերացվեցին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից։ Այս բանաձևն անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ և խաթարում է հավասար ներկայացվածության իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Անկարայի՝ այս որոշումը խանգարում է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերին։

«Ակնհայտ է նաև, որ այս քայլը, որը նշանակում է համագործակցության և երկխոսության ուղիների փակում, կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղության և կայունությանն ուղղված ջանքերին։ Թուրքիան ԵԽԽՎ-ին կոչ է անում հնարավորինս արագ ուղղել այդ սխալը և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր էլ Ալբանիայից։ Ուշագրավ է, որ Թուրքիայի 18 հոգանոց պատվիրակությունից քվեարկությանը մասնակցել էր 10 պատգամավոր, որից մեկը կողմ էր քվեարկել Ադրբեջանին հեռացնելու որոշմանը։

Ի դեպ, օրերս էլ ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունն էր բողոք հղել կառույցի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին Ադրբեջանի պատվիրակության դեմ ընդունված որոշման կապակցությամբ։

Էմմա Չոբանյան