ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մինչև փետրվարի վերջ լսումներ չի անցկացնելու․ Ուկրաինային օգնության հարցով օրինագծի քննարկումը հետաձգվում է

Լուրեր

20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը լսումներ չի նախատեսում մինչև փետրվարի 28-ը՝ համաձայն պալատի կայքում հրապարակված հանդիպումների ժամանակացույցի։ Այսպիսով, Սենատի կողմից ընդունված Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության մասին օրինագծի հնարավոր քննարկումը պալատում հետաձգվում է։

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը բացառել էր օրինագծի անհապաղ քվեարկության բերելու հնարավորությունը՝ նշելով, որ կենտրոնացած է մարտի սկզբին կառավարության «շաթդաունի» վտանգը կանխելու ուղղությամբ, գրում է The Hill-ը։

Ջոնսոնի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Սենատի արտաքին օգնության օրինագիծը ոչինչ չի ասում երկրի առջև ծառացած ամենահրատապ խնդրի մասին»։

«Սենատի կողմից սահմանային քաղաքականության մեջ որևէ փոփոխության բացակայության դեպքում Ներկայացուցիչների պալատը պետք է շարունակի գործել իր նախաձեռնությամբ այս կարևոր հարցերի շուրջ»,- ասել է նա։

Չորեքշաբթի մամուլի ասուլիսում խոսնակն ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատը չի խոնարհվի Սենատի ճնշումների առաջ՝ օրինագիծն ընդունելու համար: