Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա քանդակի մեծ վարպետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանի մահվան մասին:

Նա ծնվեց Հայաստանում, ապրեց Հայաստանից դուրս, բայց միշտ կապված մնաց իր հայրենիքին ու մեծ հետք թողեց ոչ միայն հայ քանդակագործական արվեստում, այլև իր մոնումենտալ ու մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններով յուրօրինակ հմայք հաղորդեց Երևանի գեղեցիկ դիմագծին: Հայաստանի մայրաքաղաքն այսօր դժվար է պատկերացնել առանց Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, իսկ Գյումրին՝ առանց Ավետիք Իսահակյանի արձանների, որոնք Նիկողայոս Նիկողոսյանը կերտեց ականավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ընկերակցությամբ: Միաժամանակ նրա բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Տրետյակովյան պատկերասրահում:

Հայաստանում միշտ սիրել ու բարձր են գնահատել Նիկողայոս Նիկողոսյանի արվեստն ու կապվածությունը հայրենիքին, ինչի վկայությունն են նրան շնորհված Հայաստանի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանները:

Հայրենի մշակույթի համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկողայոս Նիկողոսյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը:

Վստահ եմ, որ Նիկողայոս Նիկողոսյանի ստեղծագործական ուրույն ոճն իր շարունակությունն ու զարգացումն է գտնելու հայ քանդակագործական արվեստում»: