Թուրքական Denizbank-ը ՌԴ հաճախորդներին զանգվածաբար նամակներ է ուղարկում՝ կեցության իրավունքը հաստատող փաստաթղթեր պահանջելով

Լուրեր

30.05.2026 | 10:50
ՌԴ-ն թույլատրել է հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը․ ՍԱՏՄ
30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
29.05.2026 | 21:35
ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին
29.05.2026 | 21:17
Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.05.2026 | 20:59
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել
Բոլորը

Թուրքական Denizbank-ը զանգվածաբար նամակներ է ուղարկել Ռուսաստանից հաճախորդներին՝ խնդրելով տրամադրել Թուրքիայում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթեր, հայտնում է Meduza-ն։

«Ցավոք, մեր բանկում նշված չէ ձեր բնակության թուրքական հասցեն։ Որպեսզի մենք կարողանանք համակարգում ներառել ձեր թուրքական հասցեն, շտապ անհրաժեշտ է մեզ էլեկտրոնային փոստով ուղարկել կեցության թույլտվությունը և փաստաթուղթը, որը հաստատում է ձեր թուրքական գրանցումը կամ խնդրում ենք փաստաթղթերով այցելել Denizbank-ի մոտակա մասնաճյուղ»,- ասվում է բանկի նամակում։

Նշենք, որ Denizbank-ը Թուրքիայի այն սակավաթիվ բանկերից է, որը ռուսաստանցիների համար հաշիվներ է բացել առանց կեցության թույլտվության։ Սակայն պատերազմի սկզբից ի վեր այս բանկն արդեն մի քանի անգամ խստացրել է հաճախորդների համար պայմանները, օրինակ՝ կտրուկ ավելացրել է ավանդի նվազագույն գումարը և SWIFT-ի միջոցով ելքային փոխանցումների նվազագույն չափը։

Միջնորդներից Սերգեյ Օվսյաննիկովը, որն օգնում է ռուսներին հաշիվներ բացել թուրքական բանկերում, լրատվամիջոցին ասել է, որ Denizbank-ը դեռևս չի բացատրել, թե ինչու է փաստաթղթեր պահանջում բնակության թույլտվության վերաբերյալ: Նա ենթադրում է, որ այն հաճախորդների համար, ովքեր չունեն Թուրքիայում բնակության թույլտվություն, Denizbank-ը կարող է փակել հաշիվը՝ անբավարար մնացորդի պատճառով։ Օվսյաննիկովի խոսքով՝ առաջիկայում բանկը կհայտարարի, թե ինչ գումարի մասին է խոսքը։

Մեկ այլ միջնորդ՝ Ելենա Չերնիշովան էլ ասել է, որ բանկը թարմացնում է տվյալները, քանի որ շատ հաճախորդներ անշարժ գույք են գնել՝ քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ստանալու համար: Նա նաև կարծում է, որ Denizbank-ը կարող է արգելափակել այն հաշիվները, որտեղ միջոցների կամ մնացորդի շարժ չկա:

Թուրքական բանկը Ռուսաստանից նոր հաճախորդների փաստացի չի ընդունել 2024 թվականի հունվարի կեսերից:

«Մերժումների մակարդակը կազմում է 95 տոկոս»,- ասել է Օվսյաննիկովը։

Չերնիշևան էլ նշել է, որ բանկն ամբողջությամբ դադարեցրել է հաշիվ բացելու դիմումներն օտարերկրյա քաղաքացիներից, ոչ միայն ռուսներից:

Օրերս տեղեկություններ էին տարածվել, որ թուրքական բանկերը սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ՌԴ-ից ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները։ Թուրքական լրավամիջոցներն էլ հայտնել են, որ երկրի  Առևտրի նախարարությունը կազմել է այն ընկերությունների ցուցակը, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանից վճարումների հետ կապված, և միջոցներ են ձեռնարկվում։ Հաղորդվում էր, որ թուրք արտահանողները բախվել են բանկերի մերժումների հետ, որոնք հրաժարվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունել ապրանքների դիմաց վճարելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ լրատվամիջոցները հայտնել էին, որ թուրքական բանկերը հրաժարվում են աշխատել ռուսական բանկերի հետ՝ վախենալով պատժամիջոցներից։ Խոսքը թե՛ թղթակցային հարաբերությունների խզման, թե՛ առանց պայմանագրերի պաշտոնական փակման վճարումների գործընթացի կասեցման մասին է։

Էմմա Չոբանյան