Շոլցն ու Զելենսկին անվտանգության համաձայնագիր կստորագրեն

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 16-ին, ինչպես նախապես ծրագրված էր, կժամանի Բեռլին, հինգշաբթի երեկոյան հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։ Առավոտյան նա կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Բեռլինում Գերմանիայի կաբինետի ղեկավարն ու Ուկրաինայի նախագահը «բանակցությունների շրջանակում անվտանգության պարտավորությունների wւ երկարաժամկետ աջակցության մասին երկկողմ համաձայնագիր» կստորագրեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կեսօրից հետո նախատեսվում է Զելենսկիի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Փետրվարի 17-ին Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա Մյունխենի անվտանգության համաժողովում, ինչպես նաև կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։

Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ստորագրել էին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ կլինի մինչև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալը։ Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը պայմանագիր է ստորագրել Ուկրաինայի հետ, որը նախատեսում է արագ և շարունակական աջակցություն նոր հարձակման դեպքում:

Հունվարի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան ևս երկկողմ համաձայնագիր է ստորագրելու Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների մասին։ Մակրոնը հայտարարել է նաև Կիևին զենքի նոր մատակարարումների մասին։

Եվրոպական երկրները մեծացնում են օգնությունը Կիևին ԱՄՆ-ի ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, որտեղ Կոնգրեսի հանրապետականները շարունակում են արգելափակել Ուկրաինային աջակցելու համար նոր միջոցների հատկացումը: