Ուկրաինական բանակը, ամենայն հավանականությամբ, լքում է Ավդեևկան

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Ավդեևկայի մեծ մասից ուկրաինական բանակի դուրսբերման մասին պաշտոնական հայտարարություններ դեռևս չկան, սակայն զինվորական բլոգերների և զինվորականների հայտարարությունները հուշում են, որ այն բանից հետո, երբ ռուսներն այս շաբաթ կտրեցին մատակարարման հիմնական ուղին, ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումներն աստիճանաբար դուրս են գալիս ավերված քաղաքի տարածքից, իսկ որոշ ստորաբաժանումներ շրջապատման մեջ են հայտնվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավդեևկայից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման մասին գրում են ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի ռազմական մեկնաբանները։

«Ավդեևկայում կյանքն ու ողջախոհությունը հաղթեցին։ Կլինեն նոր դժվար որոշումներ և նորություններ։ Մեր կայազորը մնում է 9-րդ թաղամասում և Ավդեևկայի կոքսի գործարանում։ Մյուս ստորաբաժանումներում որոշ տեղեր գնացել ենք, որոշ տեղերում կռվում ենք։ Բայց, կարծում եմ, միտումը պարզ է»,- հինգշաբթի երեկոյան գրել է ուկրաինացի ռազմական լրագրող Բոգդան Միրոշնիկովը։

Ավդեևկան գտնվում է Դոնեցկից ընդամենը մի քանի կիլոմետր դեպի հյուսիս։ Ուկրաինական ռազմական վերլուծական DeepState նախագիծը հինգշաբթի երեկոյան հաղորդել է, որ ռուսները բարձրացրել են իրենց դրոշը քաղաքի հարավում գտնվող «Զենիթ» ամրացված տարածքում:

«Վերջին օրերին այնտեղ դիրքերն ամբողջությամբ շրջափակված էին։ Այսօր հիմնական ուժերը դուրս են եկել իրենց դիրքերից, բայց ոչ բոլորին է հաջողվել դուրս գալ, այսինքն՝ ամեն ինչ այնքան ուրախ չէ, որքան փորձում են ներկայացնել մյուսները»,- գրում է DeepState-ը։

Այս ճակատում գործող ուկրաինական «Տավրիա» խմբավորման հրամանատար, բրիգադային գեներալ Ալեքսանդր Տարնավսկին ևս այս գիշեր հայտարարություն է արել Ավդեևկայի մասին։ Նա նշել է, որ քաղաքում մարտեր են ընթանում, որ կայազորը դիմանում է, նրանց զինամթերք և աջակցության ուժեր են ուղարկվել։

«Նոր դիրքեր են պատրաստվել, շարունակվում է հզոր ամրությունների նախապատրաստումը՝ հաշվի առնելով հնարավոր սցենարները։ Մենք գնահատում ենք ուկրաինական հողի յուրաքանչյուր կտոր, բայց մեզ համար ամենաբարձր արժեքն ու առաջնահերթությունը ուկրաինացի զինվորի կյանքը պահպանելն է»,- նշել է նա։