Կշարունակվի 11 անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության տրամադրումը

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 6.6 մլն դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս կստանան սոցիալական աջակցությունը: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը նախատեսվում է տրամադրել 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու նպատակով: Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում ՀՀ-ում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։ 2024 թ. հունվարի 30-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,765 շահառու, որից շուրջ 2,127 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։ Ընդ որում, բոլոր վարկերը վերաֆինանսավորվել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից, իսկ թվով 11 ընտանիք գույքը ձեռք է բերել Լեռնային Ղարաբաղում։ Կարգավորումներով առաջարկվում է, մասնավորապես՝ սահմանել աջակցության չափի այնպիսի սահմանաչափեր, որոնք բանկերին հնարավորություն կտան սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում, ինչպես նաև վերանայել ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում է գործընկեր կազմակերպությունների կողմից անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով վարկավորման դեպքում լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառման։ Միաժամանակ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել բոլոր այն դրույթները, որոնք վերաբերվում են ծրագրի շրջանակներում ԼՂ-ում բնակելի անշարժ գույք ձեռք բերելուն, անհատական բնակելի տուն կառուցելուն (կառուցապատումը շարունակելուն) ։