Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը մտադիր է փոխել քաշային կարգը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը նպատակ ունի փոխել քաշային կարգը:

«Չեմպիոնությունը պահպանելն ավելի դժվար է: Այս առաջնությանը մոտ մեկ ամիս և 10 օր էինք պատրաստվել: Ժամանակը քիչ էր: Կարող էի ավելին անել, նույնիսկ ավելին, քան արել էի Երևանում նախորդ տարի կայացած առաջնությունում: Չստացվեց: Փառք Աստծո, որ այս կիլոգրամներով կրկնեցի Եվրոպայի չեմպիոնությունը: Փորձելու եմ  հետագայում բոլոր սխալներս ու թերություններս շտկել: Այս հաղթանակը նվիրված է հայ ազգին, հայ զինվորին, բոլոր նրանց, որոնք ի սրտե ուրախացել ու հավատացել են ինձ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոնը:

Սահակյանի խոսքով` ինքն ունակ էր ավելին անել թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, իսկ գրանցած արդյունքը չի բավարարում իրեն:

«Կարծում եմ՝ քաշային կարգս կփոխեմ, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»,-ընդգծեց նա:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Սահակյանը մեկ մոտեցմամբ դարձավ այս վարժության ոսկե մեդալակիր` գլխավերևում պահելով 171 կգ: Երկամարտի 311 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ ոսկե մեդալակիր: