ՀՀ քննչական կոմիտեն և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը համագործակցության հուշագիր են ստորագրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջև գործակցությունը շարունակում է զարգանալ։ Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր արևելքի բաժնի պատասխանատու Մայքլ Ռժեպչինսկին։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։

Համագործակցության հուշագիրն ամրագրում է թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործունեությունից բխող փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում կառույցների սերտ գործակցությունը։ Այն ուղղված է նշած հանցատեսակներով քննությունների շրջանակներում օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը և վերլուծությանը, թմրամիջոցների, համանման նյութերի և պրեկուրսոր քիմիական նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված դրամական միջոցների ապօրինի հոսքը կանխելու և հակազդելու նպատակով փոխադարձ օգնության ցուցաբերմանը, այս ոլորտում միջազգային համագործակցության խթանմանը, տարբեր միջոցառումների միջոցով այս հանցատեսակների դեմ քրեաիրավական պայքարում անձնակազմի մասնագիտական զարգացմանը։

ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Ալիսոն Քվինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանած ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է հուշագրի ստորագրումը։ Պարոն Քյարամյանը նշել է, որ փաստաթուղթը ոչ միայն ուժեղացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանով պայմանավորված փողերի լվացման դեմ պայքարում ՀՀ ՔԿ-ի հնարավորությունները, այլ նաև Քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարբեր կառույցների հետ համագործակցությունը տեղափոխում է որակապես նոր հարթություն։ Արգիշտի Քյարամյանը հիշեցրել է, որ 2023թ․ մայիսին համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ, որը լայն թափով գործում է՝ ապացուցելով իր բարձր արդյունավետությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ Հայաստանի և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանը և խորացմանը լրջագույն աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է հաղորդագրությունում։