Պուտինին ՀՀ-ում չձերբակալելու մեկ տարբերակ կա. Երևանը Կրեմլին այլ առաջարկ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վլադիմիր Պուտինին Հայաստանում կձերբակալե՞ն, թե՞ ոչ։ Պաշտոնական Երևանը Հռոմի ստատուտը վավերացնելուց և Միջազգային քրեական դատարանի անդամ դառնալուց հետո այս հարցին հստակ չի պատասխանում։ Պուտինին ձերբակալելու թեման օրակարգում կրկին հայտնվեց բրիտանացի լրագրողի՝ Փաշինյանին ուղղված հարցերից հետո։

Փաշինյանի խուսափողական պատասխանից հետո իրավիճակը որոշ չափով հստակեցնող մեկնաբանություններ է արել Հայաստանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Ըստ պաշտոնյայի՝ մեկ տարբերակ կա՝ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է երկկողմ պայմանագիր ստորագրեն։

Մոսկվան չի պարզաբանում՝ ինչո՞ւ չի ցանկանում նման երկկողմ պայմանագիր ստորագրել։ Կրեմլից միայն մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին Հռոմի ստատուտին միանալու առնչությամբ, իսկ թեմայի վերջին ակտիվացման ֆոնին Մոսկվան հստակ հավաստացիումներ է պահանջում Երևանից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ վճռական են հարցը քննարկել հայ գործընկերների հետ մինչև Պուտինի հնարավոր այցը Հայաստան։

Եղիշե Կիրակոսյանը երեկ «Առաջին ալիքի» երթերում հայտարարեց՝ Մոսկվային նոր առաջարկներ չունեն ներկայացնելու։ Այլ լավ առաջարկներ չկան, պայմանագրի ստորագրումն է մնացել, որն էլ, ըստ Կիրակոսյանի, կարող է ժամանակավրեպ լինել։

ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ ՀՀ-ի անդամակցությունը ՄՔԴ-ին կարժեզրկվի, եթե որևէ մեկի համար բացառություն արվի։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ստատուտի վավերացումից հետո երկկողմ պայմանագրի ստորագրումը խնդրահարույց է համարում։ Այնինչ, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը խոսքով՝ այս անորոշ վիճակը շահավետ է, թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար։

Տիգրան Խզմալյանի խոսքով՝ եթե ՀՀ-ն ցանկանում է, որ միջազգային հանրությունն իր ստանձնած պարտավորությունները կատարի Հայաստանի և Արցախի նկատմամբ, ապա Երևանը նույնպես պետք է լուրջ վերաբերվի իր պարտավորություններին։

Պուտինին ձերբակալելու հարցը, ըստ Հակոբ Բադալյանի, չի ձևավորվում հայ-ռուսական շրջանակներում, այլ հնչում է երրորդ կողմից, որին ո՛չ Հայաստանն է ուղիղ պատասխան տալիս, ո՛չ Ռուսաստանը։

Նշենք, որ 2022 թվականի մայիսին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ նախապատրաստվում է Պուտինի պաշտոնական այցը Հայաստան, բայց այն այդպես էլ տեղի չունեցավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան