Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝  Լևոն Քոչարյանի և պահեստազորի սպա Սերգեյ Ասատուրովի գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝  Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են  գործադրել նրանց նկատմամբ:

Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է ներկայացվել գործի նախաքննության ավարտին։ Քոչարյանի և Ասատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Նշենք, որ Լևոն Քոչարյանը իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից ի վեր պնդել է, որ մեղադրանքը չի ընդունում, ավելին, հայտնել է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել, որի առթիվ ևս քրեական  գործ է հարուցվել։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը Արցախի բնակիչների բռնի տեղահանումից հետո Երևանում ընդդիմության ակցիաների ժամանակ էր բերման ենթարկվել։

Արաքս Մամուլյան