«Եթե Քոչարյանը դրսում լինի, հնարավոր է ոտնձգություն նրա կյանքի նկատմամբ այլ նախկին պաշտոնյաների կողմից»․ Հովիկ Արսենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարտի 1»-ի գործով մի շարք նախկին դատապարտյալների պաշտպան, փաստաբան, «Հանրապետություն» կուսակցության անդամ Հովիկ Արսենյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ  է հայտնում, որ այսօր «Մարտի 1-ի» գործը քննվում է օրենքի շրջանակում և «վրեժխնդրություն չի հետապնդում որևէ անձի նկատմամբ»։

Նախկինում «Մարտի 1»-ի գործի դատաքննությանը մասնակցած փաստաբանը չի համարում, որ այսօր գործով ուղղորդում կա ներկա իշխանությունների կողմից։

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշմանը, Արսենյանը կարծում է, որ այսօր դրսում հայտնվելը կարող է վտանգել Ռոբերտ Քոչարյանի կյանքը։

«Գտնում եմ, որ այս պահին նույնիսկ վտանգված է նրա կյանքը, եթե դրսում հայտնվի, որովհետև, անընդհատ, ասում են, թե մարդկանց է հետը տանելու և այլն։ Եթե Քոչարյանը դրսում լինի, հնարավոր է ոտնձգություն լինի նրա կյանքի նկատմամբ այլ նախկին պաշտոնյաների կողմից, նույն քրեաօլգիարխիկ համակարգի կողմից»,-ասաց փաստաբանը։

Արսենյանը գտնում է, որ միայն «Մարտի 1»-ի գործի շրջանակում չէ, որ պետք է քննվի Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը։

«Վերջին հաշվով՝ բարձրաձայնվում է, թե 10 տարվա ընթացքում ինչպիսի հարստություններ է ձեռք բերել և սեփականատեր դարձել։ Իմ կարծիքով, պետք է բազմակողմանի քննություն ընթանա և նրա ազատ մնալը բնականաբար կխոչընդոտի օբյեկտիվ քննությանը»,-ասաց նա։ 

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում ԱԱԾ հայտնաբերած մեծ թվով մարտական զենքերին, փաստաբանը կարծում է, որ գնահատականներ հնարավոր է տալ միայն փորձաքննություններից հետո։

«Միգուցե, մտածել են պահել հնարավոր պատերազմի համար»,-եզրակացրեց Արսենյանը։

Մեր զարմանքին, թե ինքը հավատո՞ւմ է, որ Հովիկ Աբրահամյանը պատերազմ էր գնալու այդ զենքերով, Արսենյանը պատասխանեց․ «Բնականաբար, ինչո՞ւ չէ։ Ես լավատես եմ այդ առումով, ինչո՞ւ չէ։ Կարող էին տրամադրել մեր խիզախ ազատամարտիկներին»։

Փաստ է, որ նախկին վարչապետը որևէ տեղից չէր կարող նման մարտական զենքեր գնել, սակայն, որպես քաղաքացի, փաստաբանը բառացում է, որ Հովիկ Աբրահամյանի գործարանում հայտնաբերված մարտական զենքերը տրամադրած լիներ ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարարությունը, եթե տրամադրած լիներ, այդ զենքերը կվերադարձվեին։ Եթե այդպես լիներ, ՊՆ-ն հետ վերցրած ու խոտանած կլիներ այդ զենքերը՝ հետքերը կորցնելու համար»,-ասաց պաշտպանը։

Ըստ Արսենյանի՝ ՀՀ ոստիկանությունը ևս չէր կարող նման զենք տրամադրել Աբրահամյանին։

Թե ինչպես կարող էին նման մարտական զենքեր հայտնվել Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում,  ըստ փաստաբանի, նախաքննությունը պետք է պարզի։ «Դրանք մարտական զենքեր են, ժամանակակից՝ դիպուկահար, գնդացիր և այլն։ Կարծում եմ, նախաքննությունը կպարզի, թե ինչպես են դրանք հայտնվել այդ տարածքում»։

Մանրամասները դիտեք Հովիկ Արսենյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։ 

Մարինե Խառատյան