Ուկրաինան հայտնել է Սև ծովում ռուսական դեսանտային նավի ոչնչացման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ խորտակել են ՌԴ-ին պատկանող խոշոր դեսանտային «Կեսար Կունիկով» նավը։ Գլխավոր շտաբի տվյալներով՝ հարձակման պահին այն գտնվել է Ուկրաինայի տարածքային ջրերում՝ Ալուպկայի մոտ, գրում է currenttime.tv-ն։

«Ուկրաինսկայա պրավդան» առաջինն է հայտնել նավի խորտակման մասին՝ վկայակոչելով Գլխավոր հետախուզական վարչության աղբյուրին: Վերջինի խոսքով՝ նավի վրա հարձակվել են անօդաչու սարքերի միջոցով։ Խորտակման վայրից լուսանկար է հրապարակել «Крымский ветер» տելեգրամ ալիքը, որտեղ պայթյունի և փրկարար նավակների հետքեր են երևում։

«Два майора» տելեգրամ ալիքն էլ գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել Կացիվելի բնակավայրի մոտ՝ բռնակցված Ղրիմի հարավային ափին, և որ անձնակազմը ողջ է։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ «Կեսար Կունիկովը» երկրորդ անգամ է հարձակման ենթարկվում պատերազմի ժամանակ։ Այն առաջին անգամ հարվածի թիրախում է հայտնվել 2023 թվականի մարտի 24-ին, երբ ուկրաինական ռազմածովային ուժերը հրթիռային հարվածով շարքից հանել էին «Օրսկ» խոշոր դեսանտային նավը։

ՌԴ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել այս լուրը։ Ավելի վաղ ռուսական գերատեսչությունը հայտնել էր, որ Սև ծովի ավազանում 6 անօդաչու թռչող սարք են որսացել։