Զուրաբիշվիլին շնորհավորել է Ալիևին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ․ Վրաստանի նախագահի աշխատակազմ

Լուրեր

05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
Բոլորը

Վրաստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական նամակով շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրում է Գրուզիա օնլայն։

Վարչակազմի տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Իլհամ Ալիևին ուղղված նամակը թվագրված է փետրվարի 9-ով։

«Վրաստանի նախագահը պաշտոնական նամակով շնորհավորել է Ադրբեջանի նախագահին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև բարեկամ և գործընկեր երկրների բոլոր նախագահներին»,- ասված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են փետրվարի 7-ին։

Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել էր, թե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վնասում է երկրին՝ ձեռնպահ մնալով Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելուց։

Զուրաբիշվիլիին քննադատել էր նաև Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։