Ադրբեջանի ՍԴ-ն վաղը կհաստատի ընտրություններում Ալիևի հաղթանակը

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է Իլհամ Ալիևը՝ հավաքելով ձայների 92,12 տոկոսը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նման որոշում է ընդունվել ԿԸՀ-ի նիստում, որտեղ քննարկվել են նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման և ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի արձանագրությունը համապատասխան փաստաթղթերով Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցեր։

Նշվել է, որ ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 76,43 տոկոս։

ԿԸՀ-ն որոշել է հաստատել արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքների արձանագրությունը և այն համապատասխան փաստաթղթերով ուղարկել Սահմանադրական դատարան։ Փետրվարի 13-ին էլ տեղի է ունենալու ԿԸՀ արձանագրությունը հաստատելու նպատակով Սահմանադրական դատարանի պլենումի նիստը։

«Սահմանադրական դատարանի պլենումի նիստը՝ 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը հաստատելու հարցով, նշանակված է փետրվարի 13-ին՝ ժամը 11։00-ին»,- հայտնել են դատարանից։

Նշենք, որ Ադրբեջանում ընտրություների քվեարկությունն ուղեկցվում էր զանգվածային ընտրախախտումներով, որն արձանագրել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։

Իլհամ Ալիևից զատ՝ ընտրություններին մասնակցում էր ևս 6 թեկնածու՝ Մեջլիսի պատգամավոր և Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը, պատգամավոր Ռազի Նուրուլլաևը, մեկ այլ պատգամավոր՝ «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը, «Մեծ արարում» կուսակցության ղեկավար և խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Մուստաֆան, Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիևը, «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը, որոնք իրականում գործող իշխանությունների աջակիցներն են։

Էմմա Չոբանյան