Պարեկները թմրամոլության կասկածանքով չորս անձի տեղափոխել են Վաղարշապատի բաժին

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Փետրվարի 2-ին ծառայություն իրականացնելիս Արմավիրի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարք: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով երևանցի 34-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ: Երիտասարդը հաստատել է, որ այն թմրանյութ է, կանեփն էլ ինքն է հավաքել վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փետրվարի 3-ին Էջմիածնի Նարեկացու փողոցում պարեկները մոտեցել են կասկածելի վարքագիծ դրսևորող մեկ այլ երիտասարդի: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչ ու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, նաև մեկ հազարդրամանոց, որով փաթեթավորված էր բյուրեղանման զանգված:

Երիտասարդը հաստատել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ մարիխուանա, որ ինքն է պատրաստել, և կրիստալ, որ ձեռք է բերել համացանցի միջոցով:

Նույն օրը Արմավիրի պարեկները ծառայություն են իրականացրել նաև Բաղրամյան գյուղում: Այստեղ ստուգման նպատակով կանգնեցվել է մի «Օպել»: Կասկածելի վարքագծով վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին:

30-ամյա բաղրամյանցին հայտնել է, որ մեքենայում կա մարիխուանա, որն իրենն է:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Փետրվարի 4-ին Արմավիրի մարզի Գայ գյուղում ծառայելիս պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա: Այս դեպքում կասկածելի վարքագիծ է դրսևորել ուղևորը: Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է Վաղարշապատի բաժին:

Արաքս գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Ըստ նրա` մարիխուանան պատրաստել է իր օգտագործման համար:

Բոլոր դեպքերով երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: