Ադրբեջանը Թուրքիայից Akıncı նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը Թուրքիայից գնել է Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության համաձայն՝ նախագահ Իլհամ Ալիևը որդու՝ Հեյդար Ալիևի հետ այցելել է ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտներ և հետևել այս անօդաչու թռչող սարքի թռիչքին։

Հավելենք, որ դեռևս 2023 թվականի հոկտեմբերին թուրքական ԱԹՍ-ներ արտադրող «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտարարել էր, որ Ադրբեջանը շուտով Թուրքիայից նոր անօդաչուներ է ստանալու։

«Ադրբեջանցի օդաչուները և տեխնիկները բավականին հաջող են ավարտել իրենց ուսուցումը: Այդ կապակցությամբ Akıncı ԱԹՍ-ներն Ադրբեջան կմատակարարվեն մոտ ապագայում»,- ասել էր Բայրաքթարը։

Bayraktar Akıncı ​​անօդաչու թռչող սարքի առաջին մոդիֆիկացիան Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել 2021 թվականի օգոստոսին։

Էմմա Չոբանյան