ԱՄՆ-ն Բաքվին կոչ է արել կատարել իր պարտավորություններն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում փետրվարի 7-ին անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ։

«Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ փետրվարի 7-ի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակ միջավայրում՝ իսկական մրցակցության բացակայությամբ: Ադրբեջանն իր հավատարմությունն է հայտնել հիմնարար ազատություններին և ժողովրդավարական գործընթացներին իր սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն Բաքվին կոչ է արել կատարել այս պարտավորությունները և ԺՀՄԻԳ-ի նախորդ ու առաջիկա հանձնարարականները։

Նշենք, որ նախօրեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել էին ընտրությունների նախնական դիտարկումները։ Ըստ դիտորդների՝ արտահերթ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում, և թեև ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքներն արդյունավետ կառավարվել են, սակայն դրանք աչքի են ընկել քաղաքական այլընտրանքների բացակայությամբ, լրջագույն ընտրախախտումներով։

«Ընտրությունների օրը դիտորդներն արձանագրել են լուրջ խախտումներ՝ հիմնականում քվեարկության գաղտնիության, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների բացակայության, քվեաթերթիկների լցոնումների և այլն։ Սա լուրջ հարցեր է առաջացրել քվեաթերթիկների հաշվարկի ամբողջականության վերաբերյալ»,- ասել էր ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Դանիելա Դե Ռիդերը։

Ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների՝ գործող նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 92,12 տոկոսը՝ քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո։

Էմմա Չոբանյան