Պուտինի՝ փետրվարին Թուրքիա նախատեսված այցը հետաձգվել է

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, որը նախատեսված էր փետրվարին, հետաձգվել է։ Նախնական տվյալներով՝ այն տեղի կունենա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, ՌԻԱ Նովոստիին ասել է Անկարայում դիվանագիտկան աղբյուրը։

«Երկու երկրներում ընտրական ցիկլի հետ կապված, ինչպես գիտեք, Թուրքիայում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, իսկ Ռուսաստանում՝ նախագահական, որոշվել է (Պուտինի) այցը հետաձգել, նախնական տվյալներով՝ ապրիլի վերջ-մայիսի սկիզբ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նշենք, որ ավելի վաղ ռուսական և թուրքական դիվանագիտական աղբյուրներն ու միջազգային լրատվամիջոցները հայտնում էին, որ Պուտինի այցը Թուրքիա տեղի կունենա փետրվարի 12-ին։ Այն, որ այցը լինելու է փետրվարին, հայտնել էր նաև ՌԴ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Օրերս էլ հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը թուրքական A Haber-ի հետ հարցազրույցում հաստատել էր Վլադիմիր Պուտինի մոտալուտ այցը երկիր՝ չհայտարարելով ստույգ ամսաթիվը։ Նա նշել էր, որ բանակցությունների օրակարգում են լինելու էներգետիկան, պատերազմը Գազայում, Սևծովյան առևտրային ուղիները և Սիրիան։ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս պարբերաբար հայտարարում էր, որ ՌԴ նախագահի այցը սպասվում է առաջիկայում։

Հիշեցնենք՝ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին ամփոփիչ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մտադիր է 2024 թվականի սկզբին այցելել Թուրքիա և բանակցություններ անցկացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։