Անավարտ քրեական վարույթների քանակը 44%-ով նվազել է․ Կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել են ՀՀ ՔԿ 2023-ի արդյունքները

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 7-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև՝ քննիչ-վետերաններ։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ կառույցի նախագահի տեղակալները, առանձին ստորաբաժանումների ղեկավարները և ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում իրենց համակարգման կամ ղեկավարման ներքո գործող ստորաբաժանումների աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, պրակտիկայում դրսևորված իրավական և այլ բնույթի խնդիրները, նաև՝ նախանշվող անելիքները։

Արձանագրվել է, որ 2023թ․ ընթացքում հանրապետությունում գործած քննչական մարմինների կողմից քննված քրեական վարույթների շուրջ 98.2%-ը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում:

«Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում քննվել է 184.018 քրեական վարույթ, որում ներառված են նաև նախկին տարիներին քննված, կասեցված և ներկայումս վերսկսված 96.041 քրեական վարույթները:

Առանց վերսկսված հիշյալ վարույթների, ընդհանուր մաքուր վարույթը կազմել է 89.296 վարույթ, որը 49.2%-ով կամ 29.466-ով ավելի է նախորդ՝ 2022թ․ համեմատ:

Վարույթի քանակական աճը պայմանավորված է հանցագործության դեպքերի որոշակի աճով, բայց առավելապես կատարված օրենսդրական փոփոխություններով, համաձայն որոնց՝ ստացված հաղորդումների հիման վրա այլևս նյութեր չեն նախապատրաստվում, այլ 24 ժամվա ընթացքում քննիչի կողմից լուծվում է ստացված հաղորդումներով վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը:

Վերոնշյալ 89.296 վարույթից լուծվել է 74.813-ի ընթացքը, այսինքն արտադրողականությունը կազմել է 83.8%։ Վարույթի աճին զուգընթաց քննիչների միջին ծանրաբեռնվածությունը ևս աճել է՝ մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը մաքուր վարույթով կազմել է 148, իսկ ընդհանուր վարույթով՝ 304 քրեական վարույթ:

Քանակական նման աճի և քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածության պայմաններում, սակայն, արձանագրվել են որակական շոշափելի արդյունքներ։

Մասնավորապես՝ 2023թ․ անավարտ մնացած քրեական վարույթների քանակը շուրջ 44%-ով ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Բացի այդ, 2023թ. ընթացքում ավարտվել է 33.304 քրեական վարույթ, ինչը 65.6%-ով ավելի է 2022թ․ համեմատ։ Ընդ որում՝ ավարտված քրեական վարույթներից 8.305-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 9.511 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ Նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 74%-ով, իսկ անձերի քանակը՝ 78.3%-ով։

24.944 քրեական վարույթ կարճվել է, ինչը 9.634 վարույթով կամ 62.9%-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, նշված վարույթներից 19.258-ը կարճվել է ռեաբիլիտացնող, 5.650-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 36-ը՝ այլ հիմքերով:

Վարութային և ապացուցողական գործողություններն ավարտված վարույթները ևս ավելի են եղել 34.1%-ով:

Բացի այդ, քննիչների ծանրաբեռնվածության էական աճի պայմաններում շուրջ 37%-ով նվազել են մեղադրական եզրակացությունը չհաստատված և նախաքննության վերադարձված վարույթները, ինչը խոսում է ավելի որակյալ նախաքննություն իրականացնելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ լրջագույն արդյունքներ են ապահովվել հանցագործություններով պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման գործընթացում։ Քննարկվող ժամանակահատվածում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասներից վերականգնումը գերազանցում է 34 մլրդ ՀՀ դրամը: Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով 2023թ. ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 28 մլրդ ՀՀ դրամ, որը հավասար է նախորդ մի քանի տարվա ցուցանիշներին միասին վերցրած։

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 8147 ակտիվ վարույթ, ավարտվել է 3146 քրեական վարույթի նախաքննություն։ Վերջիններիցս 981-ը` 1185 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2022թ.՝ 544 քրեական գործ՝ 586 անձի վերաբերյալ): Այսինքն, ԶՈՒ-ում հանցագործությունների դեպքերով՝ մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 80.3%-ով, իսկ անձանց քանակը 100%-ից ավելի:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կատարած աշխատանքը՝ շեշտադրելով հատկապես դրա որակական բաղադրիչը։ Կարևորելով քրեական դատավարության գործող օրենսգրքով նախաքննության ընթացքում քրեական հետապնդման ժամկետների սահմանափակումների, խիստ ծանրաբեռնվածության պայմաններում վարույթների ավարտման աճող ցուցանիշը՝ Քյարամյանը հանձնարարել է պլանավորված կերպով իրենց հանգուցալուծումներին հասցնել տևականորեն քննվող և ձգձգվող քրեական վարույթների նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից սոցիալական արդարության վերականգնման առումով առանձնահատուկ ընդգծվել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասների վերականգնման նման բարձր նշաձողի պահպանումը՝ տպավորիչ համարելով նաև արդեն իսկ 2024թ․ առաջին ամսվա ընթացքում կոմիտեի արձանագրած արդյունքները։

Անդրադառնալով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներին՝ Արգիշտի Քյարամյանը նշանակալի է համարել հատկապես քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության արդյունքները՝ պատերազմի ելքի պատճառների վերհանման տեսանկյունից, արձանագրելով, որ քննության 7 հիմնական ուղղություններից 6-ով արդեն իսկ նախաքննությունն ավարտական փուլերում է և կարևոր հանգամանքների պարզման առումով իրողություններին տրվել են իրավական գնահատականներ։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է մի քանի դրվագնելով շարունակվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնել տրամաբանական ավարտին, ինչպես նաև՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ նշանակված փորձաքննությունների եզրակացություններն ստանալու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ 2024թ․ լրանում է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակը, այդ առթիվ Կոլեգիայի նիստում Արգիշտի Քյարամյանի տրված հանձնարարությամբ հոբելյանական միջոցառումների մշակման և իրականացման նպատակով կստեղծվի համապատասխան հանձնաժողով։

Ելնելով կոնկրետ ոլորտներում արձանագրված արդյունքներից և խնդիրներից՝ Քյարամյանը ՀՀ ՔԿ ստորաբաժանումների ղեկավարներին տվել է նաև այլ հասցեական հանձնարարություններ։

Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողություն: