ՀՀ նախագահը Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել հայաստանյան ներքին և արտաքին իրադրության մասին
Քաղաքականություն
07.02.2024 | 20:17Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան ներքին և արտաքին իրադրության վերաբերյալ, անդրադարձել վերջին տարիներին երկրում կատարված փոփոխություններին և բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Վահագն Խաչատուրյանը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: