Նիկոլ Փաշինյանն ու Պաոլո Փիրջանյանը քննարկել են Հայաստանում արհեստական բանականության և ռոբոտաշինության բնագավառներում նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Փիրջանյանին: Վերոնշյալ ընկերությունը ստեղծել է Moxie AI ռոբոտը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ողջունել է պարոն Փիրջանյանի այցը Հայաստան և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտի զարգացումը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ոլորտում գործունեություն ծավալող մեր հայրենակիցների հետ սերտ համագործակցության ու առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը:

Պաոլո Փիրջանյանը նշել է, որ Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտի զարգացման մեծ ներուժ է տեսնում և պատրաստ է նպաստել բնագավառի հետագա զարգացմանն ու առաջընթացին:

Քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության և ռոբոտաշինության բնագավառներում նոր ծրագրերի իրականացմանը, կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր: