Լիբանանցիները հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսությամբ. դեսպան  

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԼիբանանիՀանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև պատմականորեն ձևավորվել է սերտ համագործակցություն: Հիշատակելով, որ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև պատրաստվել է ագրարային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որն արդեն ներկայացվել է լիբանանյան կողմին` նախարարը վստահություն է հայտնել, որ այդ փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կընձեռնի ընդլայնել գյուղոլորտում երկկողմ համագործակցության շրջանակը:

Այնուհետև Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության քաղաքականության ներկա առաջնահերթությունները, այդ թվում` աջակցություն երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի զգալի մասն ապահովող փոքր գյուղացիական տնտեսություններին, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացում, ինտենսիվ այգիների հիմնում, ոռոգման նորագույն համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրում, տեղական սերմնարտադրության խթանում, ինչպես նաև արտահանման շուկաների դիվերսիֆիկացում:

Լիբանանյան կողմի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու համար առավել հեռանկարային ուղղությունների թվում նախարար Արթուր Խաչատրյանը, մասնավորապես, մատնանշել է սերմնաբուծությունը, օրգանական գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական հումքի վերամշակումը: Միաժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հույս է հայտնել, որ հայկական գյուղմթերքը կարող է մեծ պահանջարկ ունենալ լիբանանյան շուկայում:

Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերն իր հերթին ընդգծել է լիբանանցի գործարար շրջանակների պատրաստակամությունը Հայաստանում իրականացնել ներդրումային նոր ծրագրեր: Դեսպանը շեշտել է, որ պատմականորեն ձևավորված տնտեսական հարաբերությունները հանդիսանում են հիմնաքար, որոնք քաջալերում են ներդրողներին։ Եվ մինչ այժմ հաջողությամբ պսակված ներդրումներներն էլ իրենց հերթին վստահություն են փոխանցում նոր ներդրում ցանկացողների համար։      

Հանդիպման ընթացքում դեսպան Մայա Դաղերը տեղեկացրել է, որ առաջիկայում Լիբանանից Հայաստան է ժամանելու պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք

հետաքրքրված են մի շարք ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում ներդրումային միջավայրի ուսումնասիրությամբ և ծրագրերի իրականացմամբ: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին