Եթե քաղբանտարկյալների հարցը չլուծվի, համապետական ընտրությունների լեգիտիմությունը կդրվի կասկածի տակ․ Գևորգ Սաֆարյան

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը զուտ իրավական իմաստով է պետք է պաշտպանվի, նրա պաշտպանության խնդիրը չի քննարկվում։ Հարցն այստեղ այլ դաշտում է․ նրա  անմիջական հովանավորության ներքո կատարված ոճիրների պատասխանատվությունը պետք է ինքը կրի, նրա գործած ոճիրները կասկածի ենթակա չեն, իսկ դրանից բխող  ամբողջ պատասխանատվությունն ինքը պետք է տանի։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Էնիգոմշյանը։

Ասուլիսին ներկա «Հիմնադիր խորհրդարանի»  մեկ այլ անդամ Գևորգ Սաֆարյանն էլ նկատեց, որ, թեև, յուրաքանչյուր քաղաքացի ունի դատարանում իրեն պաշտպանելու իրավունք, սակայն Քոչարյանի պաշտպաններին հիշեցրեց, որ պետք չէ անել հայտարարություններ, որոնք դուրս են փաստաբանական էթիկայի կաննոներից։

Գևորգ Սաֆարյանն անդրադարձավ նաև Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, և նշեց, որ որևէ Սահմանադրություն որևէ մեկին չի տալիս անձեռնմխելիություն, որ տապալվի երկրում սահմանադրական կարգն, ինչը տեղի ունեցավ 2008 թվականին։

Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և «Սասնա Ծռերի» միջև արված համեմատություններին և հարցադրմանը, թե ինչու ծռերը պետք է ազատ արձակվեն, իսկ 2-րդ նախագահը ձերբակալվի, Գևորգ Սաֆարյանն ասաց․ 

«Որովհետև Քոչարյանը տապալել է Սահմանադրական կարգը, իսկ «Սասնա ծռերը», սեփական կյանքը վտանգելով, վերականգնել են այդ կարգը, հետևաբար, Ռեբերտ Քոչարյանը պետք է բանտարկվի, իսկ «Սասնա ծռերը» պետք է ազատ արձակվեն»։ 

 Անդրադառնալով սպասվող ընտրություններին իրենց մասնակցությանը՝ Գևորգ Սաֆարյանը նշեց, որ անելու են ամեն ինչ գործող իշխանությանն ու Կառավարությանը սատարելու համար, քանի որ նրանք հանդիսանում են ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ։ 

«Թեկնածուների մասով դեռևս որոշում չունենք։ Ես հուսով եմ, որ մինչև արտահերթ ընտրությունները քաղբանտարկյալների հարցը կլուծվի, իսկ եթե այդ հարցը չլուծվի,  մենք խնդիր կունենանք կասկածի տակ դնել համապետական ընտրությունների լեգիտիմությունը»,-ասաց Սաֆարյանը։ 

Ալեք Ենիգոմշյանն էլ նկատեց, որ իրենց համար առաջնային են համապետական ընտրությունները, ի տարբերություն Երևանի ավագանու ընտրությունների։

«Դեռ պարզ չէ, թե երբ է յանալու Ազգային ժողովի ընտրությունը, երբ օրը հստակ կլինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,-ասաց նա։