Բորելը ժամանել է Կիև

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լեհաստան կատարած այցից հետո ժամանել է Կիև։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նա նաև հայտարարել է Ռիգայի քաղաքապետ Վիլնիս Կիրսիսի և նրա տեղակալ Լինդա Օզոլայի՝ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելու մասին, փոխանցում է Euronews-ը։

Երեկ Վարշավայում Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հայտարարել էր Ուկրաինա այցի մասին, սակայն մանրամասներ չէր հայտնել։ «Ես Կիևի ճանապարհին եմ», – ասել էր Բորելը Վարշավայում լրագրողներին:

Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան Եվրախորհրդարանն ու ԵՄ Խորհուրդը նախնական համաձայնության էին եկել Ուկրաինայի վերակառուցման, վերականգնան, ինչպես նաև ԵՄ անդամակցության ճանապարհին բարեփոխումներ իրականացնելու երկրի ջանքերին աջակցելու համար նոր հատուկ գործիք ստեղծելու շուրջ։

Բելգիայի ֆինանսների նախարար Վինսենթ վան Պետեգեմը հայտարարել է, որ 50 միլիարդ եվրոյի հիմնադրամը կմիավորի Ուկրաինային եվրոպական աջակցությունը մեկ գործիքի մեջ՝ թույլ տալով հետևողական, կանխատեսելի և ճկուն աջակցություն մինչև 2027 թվականը: