Լուկաշենկոն զինվորականներին թույլ է տվել կրակել քաղաքացիների վրա

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բելառուսում զինվորականներն իրավունք են ստացել զենք կիրառել քաղաքացիների դեմ, գրում է DW-ն։  Օրենքի նոր փոփոխության համաձայն ուժայինները կարող են ֆիզիկական ուժ և զենք կիրառել քաղաքացիների դեմ, իսկ նրանց վնասվածք ստանալու կամ մահվան դեպքում պատասխանատվություն չեն կրի։ Քաղաքացու վիրավորվելու կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացվում է դատախազը, ինչպես նաև նախաքննական մարմինը, սակայն զինվորականը պատասխանատվություն չի կրի պատճառված վնասի համար, եթե զենքը կիրառվել է «ըստ ընդհանուր զինվորական ծառայության պահանջների, կանոնակարգերի»,- ասվում է փաստաթղթում։

Կանոնադրությունում ավելի վաղ ասվում էր, որ «զինվորական անձնակազմի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի կողմից լիազորությունները գերազանցող կիրառումը ենթադրում է օրենսդրական ակտերով սահմանված պատասխանատվություն»:

2020 թվականի օգոստոսին կայացած նախագահական ընտրություններից հետո անվտանգության ուժերը դաժանորեն ճնշեցին Բելառուսում սկիզբ առած բողոքի ցույցերը։ Այդ օրերին մեծ հնչեղություն ստացավ Ռոման Բոնդարենկոյի սպանությունը․ նա մահացել էր անվտանգության ուժերի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Մինսկում և Բրեստում խաղաղ ցույցերը ցրելու ժամանակ ուժաինները նաև հրազեն էին կիրառել, ինչի հետևանքով մահացել էր ևս երկու ցուցարար՝ Ալեքսանդր Տարայկովսկին և Գենադի Շուտովը։