Յակով Ասատրյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից
Հասարակություն
05.02.2024 | 11:00Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը փետրվարի 2-ին ազատվել է աշխատանքից։ Այս մասին Factor.am-ին հայտնում են քաղաքապետարանի աղբյուրները։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor.am-ին փոխանցեց, որ Ասատրյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, ինքը պատճառներից տեղյակ չէ։
Նշենք, որ Յակով Ասատրյանը, մինչ այդ զբաղեցրել է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը, դրանից առաջ էլ եղել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդականը։
Արփի Հակոբյան