Ադրբեջանական ոսկու հանքերի կապը՝ Tesla-ի, Apple-ի և HP-ի հետ․ Forbidden Stories-ի անդրադարձը

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Վերջին ամիսներին Ադրբեջանը ցնցվեց երկրում ԶԼՄ-ների ազատությունը վտանգող ալիքով․ գրում է Forbidden Stories-ը։ 2023 թվականի նոյեմբերին «Abzas Media »-ի լրագրողներ Ուլվի Հասանլին, Սևինչ Վաքիֆքիզին և թիմի ադմինիստրատիվ անդամ Մահամմադ Կելակովը ձերբակալվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Abzas Media-ն Ադրբեջանում մնացած անկախ լրատվամիջոցներից մեկն էր, որը հետաքննում է կոռուպցիան երկրում, արձանագրում է կայքի հոդվածագիրը։
Այսօրվա դրությամբ Abzas Media-ի վեց անդամներ ձերբակալված են արտարժույթի մաքսանենգության մեղադրանքով։ Հատկանշական է, որ նրանց ձերբակալությունը համընկել է լրատվամիջոցի մտադրության հետ՝ հետաքննելու ադրբեջանական բանտերում խոշտանգումները, ինչպես նաև՝ երկրի ամենախոշոր ոսկու հանքերից մեկի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Դեռևս 2023 թվականի հունիսին Abzas Media-ի լրագրողները փորձել են ուսումնասիրել Ադրբեջանի արևմուտքում ոսկու արդյունահանման «կեղտոտ գործերը» և դրա համար ահաբեկվել ու ձերբակալվել են։

Forbidden Stories-ը և նրա գործընկերները կարողացել են հետևել ոսկու ճանապարհին՝ բացահայտելով դրա կապն այնպիսի հայտնի կորպորացիաների հետ, ինչպիսիք են Tesla-ն, Apple-ը և HP-ն:
Հետաքննող լրագրողները պարզել են, որ Ադրբեջանի կառավարությունից ու Anglo Asian Mining-ից (AAM) բացի ադրբեջանական հանքի խոշորագույն շահառուներից մեկը շվեյցարական նավթի և ոսկու վերամշակման հսկա MKS PAMP-ն է: Լինելով աշխարհի 10 խոշորագույն ոսկու վերամշակման գործարաններից մեկը՝ MKS PAMP-ը վաճառում է ոսկի, որի մի մասը ձեռք է բերում AAM-ից ու Գեդաբեկ հանքավայրից։ Ընկերության գնորդներն այնպիսի հայտնի ընկերություններ՝ ինչպիսիք են Tesla-ն, HP-ն, Microsoft-ն և Apple-ը:

Նախագծի բացահայտումները նաև լույս են սփռում Ադրբեջանի կասկածելի գործելաոճի վրա, երբ խոսքը վերաբերում է բանտերի կառավարմանը: 2014 թվականից ի վեր Եվրախորհրդից Ադրբեջան է հոսել ավելի քան 23 միլիոն եվրո՝ իբր զարգացման ծրագրերի համար:
Forbidden Stories-ի և նրա գործընկերների կողմից ուսումնասիրված բաց փաստաթղթերը ցույց են տալիս, որ միջոցները նախատեսված են եղել «դատական համակարգի կարողությունների զարգացման», «կադրերի վերապատրաստման», «բանտային պայմանների նկատմամբ վերահսկողության բարձրացման» և «թափանցիկության բարելավման և կոռուպցիայի կանխարգելման համար»:
Այնուամենայնիվ, ադրբեջանական բանտերում փակ պայմանները լուրջ հարցեր են առաջացնում այդ միջոցների իրական ազդեցության վերաբերյալ: