Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է չինական ակումբ
Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Չինաստանում: Այս մասին տեղեկանում ենք transfermarket.com-ից։
31-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել չինական «Ցինդաո Ուեստ Քոսթ» ակումբի հետ:
Հարոյանը ղազախական «Աստանայի»-ից հեռացել էր այս տարվա հունվարին։