Պաշտոնատար անձանց բարեվարքության ապահովումը և կոռուպցիայի կանխարգելումը Կառավարության գործունեության գերակա ուղղություն են․ Գրիգոր Մինասյան

Լուրեր

20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվերներ ստանալու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել գործող կարգավորումներին, պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման վերաբերյալ առաջարկվող կարգավորումներին: Քննարկման մասնակիցները բարձրաձայնել են նվերների ինստիտուտի հետ կապված գործնական և օրենսդրական խնդիրներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` գործող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

Արդարադատության նախարարը վերահաստատել է, որ պաշտոնատար անձանց բարեվարքության ապահովումը և կոռուպցիայի կանխարգելումը Կառավարության գործունեության գերակա ուղղություն են, և այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի պաշտոնատար անձանց տրվող նվերների վերաբերյալ հստակ, կանխատեսելի և ամբողջական օրենսդրական կարգավորումներ ունենալը»,- ասված է հաղորդագրության մեջ: